2022թ․-ին Հայաստանի տարածքում կոյուղի է բաց թողնվել 120 մլն խմ կեղտաջուր, որի 66% Երևանից։ Այդ կեղտաջրերի ընդհանուր ծավալի 94% լցվել է ջրային միջավայր։
Որոտանը տարիների ընթացքում շարունակում է մնալ Սիսիանի միակ կոյուղատարը։ Երեք տարբեր տեղերից գետ են լցվում քաղաքի կենցաղային և արտադրական կեղտաջրերը։
Մասիս քաղաքի կենտրոնական մանկապարտեզներից մեկի դիմաց կուտակվել և ճահճի է վերածվել բնակիչների տներից հոսող կոյուղաջրերը։ Թվում է՝ ավելի հեշտ կլինի թե՛ մանկապարտեզը, թե՛ ամբողջ քաղաքը տանել մեկ այլ տեղում կառուցել, քան լուծել Մասիսի կոյուղաջրերի հարցը։
«Այսօր հանրապետության տարածքում կենսաբանական մաքրման է ենթարկվում կեղտաջրերի 0,1%-ը, իսկ մեխանիկական մաքրման՝ 8%-ը»